Ներքին 3 ժամ առաջ - 17:15 25-08-2026

Գյումրիի Տերյան փողոցում «Մերսեդես» է պայթել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Քիչ առաջ Գյումրիի Տերյան փողոցում՝ «Քարֆուր» սուպերմարկետի հարևանությամբ, պայթյուն է տեղի ունեցել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ պայթել է «Մերսեդես» ավտոմեքենայի գազի բալոնը։

Բարեբախտաբար, պայթյունի պահին մեքենայում մարդ չի եղել։

Նախնական տեղեկություններով` պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անահիտ Չալիկյան