Ներքին Միտք 1 ժամ առաջ - 23:38 24-08-2026

Սխալ է «անսպասելի» անվանել վաղուց հասունացած և սպասված, ակնհայտորեն անխուսափելի այս քայլը. Խզմալյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՇՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կարելի էր հետեւել բարեկամներիս խորհրդին՝ համբերել եւ չշտապել ԵՄ անդամակցելու մոտալուտ հայտի մասին լուրը ողջունելով։ Այո, այս տեղեկությունն անակնկալ է թվում՝ օրեր առաջ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի համեմատ, որտեղ ԵՄ անդամակցումը չէր հիշատակված որպես ՀՀ քաղաքական օրակարգի առաջնորդություն։

Չեմ ցանկանում գուշակել, թե ինչ կատարվեց վերջին ժամերին, ինչ արտաքին եւ ներքին հանգամանքներ են առաջացրել այսպիսի կտրուկ շրջադարձ։ Մի բան պարզ է՝ սխալ է «անսպասելի» անվանել վաղուց հասունացած եւ սպասված, ակնհայտորեն անխուսափելի այս քայլը։ Ուստի ես չեմ խուսափում շտապել ողջունելու ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունը։

Վստահ եմ՝ ինչպես եւ 2024 թ. ամռանն ու աշնանը, երբ «Եվրադաշինքի» կազմում մեզ հաջողվել էր համոզել Փաշինյանին հավանություն տալ ԵՄ անդամակցության հանար մեր ստորագրահավաքին եւ դրա արդյունքում՝ 2025 թ. մարտի 26-ին համապատասխան օրենքի ընդունմանը, այդպես էլ հիմա՝ տարածաշրջանի եւ ողջ աշխարհի պայթյունավտանգ իրավիճակում նա, թեեւ ուշ, ի վերջո ընդունելու է այս միակ ճիշտ որոշումը՝ սկսել ԵՄ անդամակցության գործընթացը։

Եթե դրա ընթացքում պահանջվի համազգային հանրաքվե, ապա Հայաստանի Եվրոպական կուսակցությունն, ինչպես եւ երկու տարի առաջ, պատրաստ է իր բոլոր միջոցներով եւ հնարավորություններով աջակցել այդ գործին։

Ինչպես նշված է 2024-ին ստորագրված «Եվրադաշինքի» հիմնադիր փաստաթղթում, մենք պատրաստ ենք սատարել ԵՄ անդամակցությանը ուղղված ՀՀ իշխանությունների ցանկացած քայլին, նույն սկզբունքայնությամբ, որով հակադրվում էինք այս տարիներին հակառակ քաղաքական տրամաբանությամբ արվող իշխանության գործողություններին։

Ուրախ ենք, որ մեր ծրագրային նպատակն իրականանում է, որ մեր գաղափարական տեսակետն ընդունվում է, որ նոր շունչ ու իմաստ է ստանում տարիների մեր աշխատանքը Հայրենիքի անվտանգության եւ հզորացման համար։

Շնորհավորում եմ Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամներին եւ համախոհներին՝ ձեր բոլորի ներդումն անգնահատելի է ու անգին։ Շնորհավորում եմ բոլոր հայրենակիցներիս, անկախ նրանց քաղաքական հայացքներից՝ մեր Հայրենիքի երեկվա փառքը, այսօրվա փրկությունը եւ վաղվա հաղթանակները հնարավոր են միայն հզոր ռազմաքաղաքական դաշինքում՝ Եվրոպական Միության կազմում։

Մենք չե՜նք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։
ՀԵՎԿ,

2026 թ. օգոստոսի 24,
Երեւան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
10:08 Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է․Ղարաբաղյան հակամարտությունը թակարդ է