Արտաքին 1 ամիս առաջ - 17:05 23-08-2026

Քրիստին Լագարդը կարող է գլխավորել Համաշխարհային տնտեսական ֆորումը 2027-ին

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կարող է գլխավորել Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) 2027 թվականին, հաղորդում է շվեյցարական NZZ թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով, այս շաբաթ Ժնևի մերձակայքում կայացած ՀՏՖ խորհրդի նիստում Լագարդին անվանել են կազմակերպության նախագահի պաշտոնի «ենթադրյալ թեկնածու», իսկ այդ կազմակերպությունն ամեն տարի Դավոսում անցկացնում է քաղաքական և բիզնես առաջնորդների հանդիպում։ Ինչպես նշում է NZZ-ն, Լագարդն ինքն էլ հայտարարել է, որ պատրաստ է զբաղեցնել այդ պաշտոնը։

Լագարդն արդեն մի քանի ժամկետ է, ինչ ՀՏՖ խորհրդի անդամ է։ Թերթի տվյալներով, իր թեկնածության առաջադրումից հետո նա շնորհակալություն է հայտնել 28 անդամից բաղկացած խորհրդի անդամներին ցուցաբերած վստահության համար։

Ներկայումս ՀՏՖ խորհուրդը որպես համանախագահներ գլխավորում են Roche-ի փոխնախագահ Անդրե Հոֆմաննը և BlackRock-ի ղեկավար Լարի Ֆինկը։ Նրանք ղեկավարում են կազմակերպությունը անցումային շրջանում՝ դրա հիմնադիր Կլաուս Շվաբի հեռանալուց հետո, որը լքել էր պաշտոնն անցյալ տարի։

Լագարդի՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում լիազորությունների ժամկետը ավարտվում է 2027 թվականի հոկտեմբերի վերջին։ Անցյալ տարի նա հայտարարել էր, որ մտադիր է ամբողջությամբ աշխատել իր ութամյա ժամկետը, սակայն դրանից հետո հաղորդումներ հայտնվեցին, որ նա կարող է վաղաժամ հեռանալ՝ ՀՏՖ-ն ղեկավարելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով