Սպորտ 52 րոպե առաջ - 22:42 22-08-2026

71 տարի անց Հայաստանը կրկին Եվրոպայի չեմպիոն ունի․ Արթուր Ավետիսյանը պատմություն է կերտել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Արթուր Ավետիսյանը դարձել է անկախ Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկը, որը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում։

Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում նա վաստակել է 14.400 միավոր և նվաճել ոսկե մեդալը։

Ավետիսյանից առաջ օղակների վարժությունում Եվրոպայի չեմպիոն էր դարձել լեգենդար Ալբերտ Ազարյանը՝ 1955 թվականին, ԽՍՀՄ հավաքականի կազմում։

Այսպիսով, 71 տարի անց Հայաստանը կրկին Եվրոպայի չեմպիոն ունի։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված