Արտաքին 53 րոպե առաջ - 10:43 21-08-2026

Ֆրանսիան կանգնած է խմելու ջրի ճգնաժամի առջև. հազարավոր բնակիչներ ջրի պակաս ունեն

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ֆրանսիայում շարունակվող երկարատև շոգն ու երաշտը հանգեցրել են խմելու ջրի լուրջ պակասի։ Կառավարության տվյալներով՝ օգոստոսի կեսերին ավելի քան 40 հազար մարդ զրկվել է կայուն ջրամատակարարումից, իսկ մոտ 550 հազար բնակիչներ գտնվում են « լարված իրավիճակում։

Ինչպես հայտնում է DW-ն, բազմաթիվ համայնքներ, ինչպիսին է 5000 բնակչություն ունեցող Սենտ-Մարի-օ-Մին քաղաքը, ստիպված են ջուր ստանալ ավտոցիստեռնների միջոցով, քանի որ տեղական աղբյուրները ցամաքել են։

Իրավիճակը վատթարանում է նաև մաշված ջրատարների պատճառով, որոնցից որոշներում ջրի կորուստը հասնում է 50%-ի։

Նախագահ Էմանուել Մակրոնը ջրային ռեսուրսների պահպանումը հայտարարել է ազգային առաջնահերթություն՝ «Ջրային ծրագրով» նախատեսելով մինչև 2030 թվականը ջրի սպառման 10% կրճատում։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված