Մայիսի 9-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ եկավ մոդել և երգչուհի Լիլի Մորտոյի առաջնեկը։ Զույգն իրենց դստերը տվել է Ավրորա անունը։ Մայրության բերկրանքը վայելող մոդելը հերթական անգամ հրապարակմամբ է հանդես եկել իր սոցիալական էջերում։
Այս ամիսների ընթացքում Լիլին արտակարգ ակտիվություն է ցուցաբերում ինստագրամյան էջում՝ պարբերաբար կիսվելով լուսանկարներով ու տեսանյութերով և հետևորդներին պատմելով փոքրիկ Ավրորայի առօրյայի ու խնամքի մասին։
Երեկ մոդելը հրապարակել է նոր, ջերմ տեսանյութ դստեր մասնակցությամբ և կից գրել.
«Ավրորան ամսի 9-ին դարձավ 3 ամսական։ Կանգ առ, ժամանակ»։
Հրապարակված հոլովակը կարճ ժամանակում արժանացել է երկրպագուների դրական մեկնաբանություններին․ օգտատերերը փոքրիկին մաղթել են անհոգ մանկություն ու առողջություն։
Թամարա Քալանթարյան