Ռուսական զորքերը գիշերը բալիստիկ հրթիռներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին, ինչի հետևանքով, քաղաքային իշխանությունների վերջին տվյալներով, զոհվել է 5 մարդ, իսկ ևս 23-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Ինչպես հայտնում է BBC-ն, հարձակման հետևանքները գրանցվել են քաղաքի ավելի քան 12 վայրերում, այդ թվում՝ Դարնիցկի, Սվյատոշինսկի և Սոլոմյանսկի շրջաններում։
Վնասվել են բնակելի շենքեր, պահեստներ, ուսումնական հաստատություն և մանկական հիվանդանոց, որի տարածքում հրդեհվել են ավտոմեքենաներ, իսկ բնակելի շենքերի մոտ ընկած բեկորները բռնկումների ու ավերածությունների պատճառ են դարձել։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցած հարձակումը։
Թամարա Քալանթարյան