ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցում ստեղծել են հատուկ նավագնացության միջանցք, որով ամեն գիշեր, Օմանի ափերի երկայնքով, 15-20 տանկերից բաղկացած շարասյուներով տեղափոխվում է օրական մոտ 10 միլիոն բարել նավթ։
Ինչպես հայտնում է Axios-ը, Հյուսիսային Կարոլինայում տեղակայված աշխատանքային խումբը, համագործակցելով Պարսից ծոցի երկրների հետ, ամենօրյա ռեժիմով կազմակերպում է նավերի անվտանգ երթևեկությունը՝ ապահովելով պաշտպանություն իրանական հրթիռներից ու ԱԹՍ-ներից (միայն այս շաբաթ խոցվել է 8 իրանական անօդաչու և 2 թևավոր հրթիռ)։
Ամերիկյան պաշտոնական աղբյուրները շեշտում են, որ լիովին վերահսկում են նեղուցի հարավային անցումը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է նավթի հսկայական ծավալների դուրսբերումը՝ հավելելով, որ Իրանի հետ բանակցություններ վարելը ժամանակի վատնում է, քանի որ իրանցիները դեռ ունեն որոշակի մարտական ուժ, բայց ընդհանուր առմամբ իրենց նախկինի ստվերն են։
Թամարա Քալանթարյան