Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել 103 ռազմագերի։ Նույնքան ռուս գերի ռուսական կողմին է հանձնել Ուկրաինան։
Փոխանակումն իրագործելու համար հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է ձեռնարկել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Այժմ ռուսները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց հետ աշխատում է Մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։
Գերիների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 26-ին՝ «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով։