Արտաքին 1 ամիս առաջ - 14:10 19-08-2026

Հունաստանը Թուրքիային մեղադրել է իր ծովային տարածքները զավթելու մտադրության մեջ

Թուրքիան հայտարարել է հյուսիս-արևելյան Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում երկու «ազգային ծովային պարկերի» ստեղծման մասին, որոնք տարածվում են Թուրքիայի տարածքային ջրերից դուրս։ Այդ մասին նշվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Նման մտադրություններն անօրինական են, քանի որ ծովային իրավունքի համաձայն ոչ մի պետություն իրավունք չունի միակողմանիորեն ստեղծել ծովային պահպանվող տարածքներ այն շրջաններում, որոնք գտնվում են ազգային իրավազորությունից դուրս։ Բացի այդ, նշված ծովային պարկերը տարածվում են հունական մայրցամաքային շելֆի սահմաններում։

Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում ծովային գոտիների կարգավիճակը միակողմանիորեն փոխելուն ուղղված գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, չեն նպաստում բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը և լրջորեն խաթարում են երկու երկրների միջև փոխըմբռնման պահպանման ջանքերը։

Հունաստանը կշարունակի հետևողական և վճռական գործել՝ պաշտպանելու իր ինքնիշխան իրավունքները, ինչպես նաև ծովային միջավայրը՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- նշվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան