Դերասանուհի Թամարա Պետրոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ դերասանուհին ստանում է բազմաթիվ շնորհավորանքներ ընկերներից, հարազատներից և երկրպագուներից:
Շնորհավորանքներից մեկն է հղել նրա ամուսինը՝ դերասան Տարոն Իսպիրյանը (Պոնչը)։ Նա սոցիալական էջերում կնոջ հետ նոր լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Իմ ամենալավ օր
Ամենալայն ժպիտ
Ամենահետաքրքիր կյանք
Ամենա Տոմա
Ինչ լավ ա ծնվել ես
Մերսի»
Հրապարակումն արժանացել է զույգի հետևորդների ու երկրպագուների ջերմ արձագանքներին։
Թամարա Քալանթարյան