Երգչուհի Դիանա Հարությունյանը, ով շարունակում է ակտիվ երաժշտական գործունեություն ծավալել ու հանդիսատեսին ներկայանալ նոր երգերով, նորություն է հայտնել անձնական կյանքից։ Երգչուհին պատրաստվում է սպասված հարսանիքին։
Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հետևորդների հետ հարցուպատասխան կազմակերպելու ընթացքում Դիանան անկեղծացել է անձնական պլանների մասին։ Պատասխանելով առաջիկա ամուսնության վերաբերյալ հարցին՝ երգչուհին նշել է.
«Պատրաստվում եմ, ինչ մեղքս թաքցնեմ, արդեն հարսի շորն եմ ընտրում»։
Հիշեցնենք, որ նախորդ տարի երգչուհու սիրելին՝ պրոդյուսեր Արման Պետրոսյանը, Դիանայի ծննդյան օրը անակնկալ ամուսնության առաջարկություն էր արել, ինչին երգչուհին այո էր պատասխանել։ Զույգն այժմ ակտիվորեն պատրաստվում է հարսանեկան արարողությանը։
Թամարա Քալանթարյան