Արտաքին 2 ամիս առաջ - 23:53 17-08-2026

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էդուար Ֆիլիպը ստացել է նախարար Դարմանինի աջակցությունը

Ֆրանսիայի պահպանողական ուժերի նախագահական թեկնածու Էդուար Ֆիլիպը ստացել է Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինի աջակցությունը 2027-ին անցկացվելիք ընտրություններում, ինչի մասին Դարմանինը հայտնել է երկուշաբթի հրապարակված հարցազրույցում։

Դարմանինը, որը զբաղեցնում է Ֆրանսիայի արդարադատության նախարարի պաշտոնը և պատկանում է աջ պահպանողական քաղաքական բլոկին, տարածաշրջանային La Voix du Nord պարբերականին հայտնել է, որ աջակցում է Ֆիլիպին և ինքը չի առաջադրվի՝ «երկրի շահերից ելնելով»։

«Մենք գտնվում ենք չափազանց բարդ իրավիճակում՝ ֆրանսիացիների համար բազմաթիվ ծանր սոցիալական խնդիրներով։ Այդ պատճառով ես որոշել եմ նոր տարաձայնություններ չստեղծել և ինքս չեմ առաջադրվի նախագահական ընտրություններում։ Ես կաջակցեմ Էդուար Ֆիլիպին նախագահական ընտրություններում և հույս ունեմ, որ մյուսներն էլ նույն կերպ կվարվեն»,- պարբերականին ասել է Դարմանինը։

Ֆիլիպը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի օրոք առաջին վարչապետի պաշտոնը 2017 թվականի մայիսից մինչև 2020 թվականի հուլիսը՝ բախվելով 2018 թվականի «դեղին բաճկոնների» բողոքներին և COVID-19 համավարակին։

Հուլիսին հրապարակված հանրային կարծիքի երկու հարցումները ցույց են տվել, որ ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը կարող է հաղթել հաջորդ տարվա ընտրություններում՝ չնայած այն հանգամանքին, որ վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել ԵՄ միջոցների վատնման գործով մեղադրական դատավճիռը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան