ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։
Նախարարը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հետևել է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի 10․4 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարի հետ խոսել ժամկետների ու ծավալների փոփոխության մասին։ 2 մլրդ 792 մլն 596 հազար դրամ նախահաշվային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։
Նախարարն ու մարզպետը եղել են նաև Շիրակացի և Խորենացի փողոցների հիմնանորոգման շինհրապարակում։ Շուրջ 2,44 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը 884 մլն 771 հազար դրամ է։ 2025 թվականին ծրագրի շրջանակում իրականացվել են 110 մլն 553 հազար դրամի աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները շարունակվում են։
Դավիթ Խուդաթյանի փոխանցմամբ` Գյումրիում 25 կիլոմետր ճանապարհի նորոգում ու հիմնանորոգում է նախատեսվում։
Շրջայցից հետո նախարարն ու մարզպետը աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզպետի աշխատակազմում՝ ՎԶԵԲ-ի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով իրականացվող Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների և փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։
Մանրամասները` տեսանյութում։