Ուղիղ եթեր
Ավելին 54 րոպե առաջ - 14:50 17-08-2026

ԱՄՆ-ում ընտրվել է աշխարհի ամենատգեղ շունը. հաղթել է 6-ամյա մոպսը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անցկացվող աշխարհի ամենատգեղ շունը ամենամյա մրցույթում հաղթող է ճանաչվել 6-ամյա մոպսը, որի լեզուն մշտապես դուրս է ցցված, իսկ նրա տերը որպես մրցանակ ստացել է 5000 դոլար։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կազմակերպիչների ընդգծմամբ՝ այս ավանդական մրցույթի հիմնական նպատակը ոչ թե կենդանիներին ծաղրելն է, այլ հանրության ուշադրությունը անօթևան կենդանիների խնդիրների վրա հրավիրելը և ապաստարաններից նրանց փրկելու ու որդեգրելու գաղափարը տարածելը։




Թամարա Քալանթարյան