Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները Եգիպտոսում հազվադեպ հանդիպում է ունեցել Համասի նոր առաջնորդ Խալիլալ-Հայայի գլխավորած պատվիրակության հետ՝ քննարկելու Գազայի հատվածում խաղաղության և հրադադարի 15 կետանոց ամերիկյան ծրագրի իրականացումը։
Ինչպես հայտնում է BBC-ն, բանակցությունների ընթացքում Քուշները պնդել է Համասի աստիճանական զինաթափման և Գազայի կառավարումը տեխնոկրատական հանձնաժողովին հանձնելու անհրաժեշտությունը, ինչից հետո նա մեկնելու է Երուսաղեմ՝ հանդիպելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, ով նախկինում մերժել էր խաղաղության այս նախագիծը։
Թամարա Քալանթարյան