Արտաքին 2 ամիս առաջ - 20:53 16-08-2026

Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի

Թուրքական ոստիկանությունը Սուլեյմանջըլար աղանդում խուզարկությունների ժամանակ առգրավել է 200 կգ ոսկու ձուլակտոր՝ 1.34 միլիարդ լիրա (մոտավորապես 28 միլիոն դոլար) արժողությամբ։ Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Լրագրողների տվյալներով՝ խուզարկությունները կատարվել են աղանդի առաջնորդի եղբոր՝ Ալիխան Քուրիշի տանը՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից փողերի լվացման գործի քննության շրջանակներում։ Հաղորդագրության հեղինակները նշել են, որ ձուլակտորների աղբյուրը անհայտ է։

Քննության շրջանակներում ձերբակալվել են նաև գործով 38 մեղադրյալներից 32-ը, այդ թվում՝ աղանդի առաջնորդը։ Հաղորդագրության համաձայն՝ վեց մարդ ազատ է արձակվել դատական ​​​​հսկողության ներքո։

Սուլեյմանջըլարը թուրքական սուննի կրոնական շարժում է։ Այն առաջացել է իսլամական քարոզիչ Սուլեյման Հիլմի Թունահանի շուրջ 20-րդ դարի կեսերին։ Աղանդը ղեկավարում է կրոնական դպրոցների և հանրակացարանների ցանց, որտեղ ուսումնասիրվում են Ղուրանը և իսլամական ավանդույթները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան