Նոր ուսումնական տարվա մեկնարկին մնացել են հաշված օրեր, բայց Ամասիայի դպրոցի աշակերտները այս տարի նոր դպրոցում չեն սկսի դասերը։
Նշենք, որ Ամասիայի դպրոցը կառուցվում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում է, և դրա ավարտը նախատեսված էր 2026-ի օգոստոսին։
Նոր կրթահամալիրը նախատեսված է 288 աշակերտի համար։ Ամասիայի դպրոցին են միավորվելու Բանդիվանի և Հովտունի դպրոցները։
Չնայած շինարարության համար սահմանված ժամկետին, այսօր դեռ հստակ չէ, թե երբ է դպրոցը վերջնականապես պատրաստ լինելու և երբ են աշակերտները տեղափոխվելու նորակառույց կրթօջախ։
Մինչ նոր կրթահամալիրի շինարարության ավարտը Ամասիայի աշակերտների դասապրոցեսը կազմակերպվում է Արհեստագործական ուսումնարանի երկու մասնաշենքերում։
Այս պայմաններում հիմնական հարցը մնում է նույնը՝ եթե դպրոցը նախատեսված էր կառուցել 720 օրում, ապա ինչո՞ւ այսօր, երբ նախատեսված ավարտի ժամկետը մոտեցել կամ անցել է, դեռևս հստակ չէ, թե երբ է այն հանձնվելու շահագործման։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անահիտ Չալիկյան