Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 22:06 14-08-2026

Ալեքսանդր Միշչենկոն հույս է հայտնել, որ Երևանը կշարունակի եվրոպական ուղեգիծը

Օգոստոսի 14-ին Ուկրաինայի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միշչենկոն հանդիպում է անցկացրել հայկական պատվիրակության հետ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի գլխավորությամբ, որը ժամանել էր Ուկրաինա՝ մասնակցելու Կիև-Պեչորյան լավրայի 975-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Այդ մասին նշվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Զրուցակիցները քննարկել են ուկրաինա-հայկական հարաբերությունների արդիական հարցերը, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացման ուղիները, և կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Այդ համատեքստում ընդգծվել է համապատասխան շփումների ընդլայնման կարևորությունը և սահմանվել են քաղաքական մակարդակով երկկողմ միջոցառումների անցկացման, ինչպես նաև ճյուղային համագործակցության պայմանները։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի ֆոնին առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանային անվտանգությանը և դրա կայունացման ուղիներին։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և երկրի նոր կառավարության ձևավորման համատեքստում Ալեքսանդր Միշչենկոն հույս է հայտնել, որ Երևանը կշարունակի եվրոպական ուղեգիծը»,- նշել են Ուկրաինայի ԱԳՆ-ում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան