Էկվադորի իրավապահ մարմինները Կոլումբիայի հետ սահմանամերձ գոտում գտնվող բեռնատարներից մեկում հայտնաբերել և բռնագրավել են 469 կիլոգրամ թմրանյութ, որի փաթեթավորման վրա տպված է եղել Մանչեսթեր Սիթիի հայտնի հարձակվող Էրլինգ Հալանդի դեմքը։
ԱՄՆ-ի և Եվրոպայի սև շուկայում միլիոնավոր դոլարներ գնահատվող այս բեռը կանխվել է ոստիկանության հատուկ գործողության արդյունքում, իսկ տեղի իշխանությունները պարզաբանել են, որ թմրամաֆիայի ներկայացուցիչները հաճախ են օգտագործում աշխարհահռչակ ֆուտբոլիստների և աստղերի պատկերները՝ տարբեր խմբաքանակներն ու մատակարարման ուղղությունները միմյանցից տարբերակելու համար։
Իրավապահ մարմինները շարունակում են աշխատանքներ տանել հանցավոր խմբին բացահայտելու համար, չի բացառվում, որ ֆուտբոլիստին նույնպես կհարցաքննեն։
Թամարա Քալանթարյան