Ավելին 1 ամիս առաջ - 16:12 11-08-2026

Հեռացեք ձեր Ռուսաստանը. Հայաստանում ապրող ռուս բլոգերն արձագանքել է իրեն ուղղված հեյթին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Արդեն 4 տարի և 4 ամիս Հայաստանում բնակվող ռուսաստանցի բլոգերը սոցիալական էջերում վրդովված տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով իր հասցեին հնչող ատելության խոսքին ու բացասական մեկնաբանություններին։
Աղջիկը պատմել է, թե ինչու է հաճախ բարձրաձայնում քաղաքային խնդիրների մասին և ինչպես է արձագանքում գնա քո Ռուսաստան կոչին և նման ձևակերպումներին։

Բլոգերը նշել է, որ Հայաստանն իր համար դարձել է հարազատ վայր, և ինքը շատ է սիրում այս երկիրը։

Հենց այդ պատճառով էլ նա հաճախ իր էջում անդրադառնում է քաղաքի մաքրությանը, օդի աղտոտվածությանն ու կենցաղային այլ խնդիրներին։

Այնուամենայնիվ, այս քննադատություններին ի պատասխան՝ նա հաճախ ստանում է դժգոհություններ ու կոշտ արձագանքներ. շատ օգտատերեր նրան հիշեցնում են, որ նա ընդամենը հյուր է և եթե ինչ-որ բան դուր չի գալիս, կարող է վերադառնալ իր երկիր։

«Եթե Ռուսաստանում կարող եք ավելի հանգիստ շնչել, ապա ո՞րն է խնդիրը, ձեզ ուժով չեն պահում․․․ հիշեք, որ հյուր եք»,- գրում են քննադատները։

Անդրադառնալով մեկնաբանություններին՝ աղջիկը նկատել է, որ շատ հայեր պատմում են Ռուսաստանում իրենց հանդեպ եղած վատ վերաբերմունքի մասին։ Բլոգերը շեշտել է, որ ինքն անձամբ որևէ մեղք չունի այդ ամենում և չպետք է պատասխանատվություն կրի ուրիշների արարքների համար։

Չնայած բացասական ալիքին՝ աղջիկը հատուկ ընդգծել է, որ ստանում է նաև բազմաթիվ դրական ու ջերմ մեկնաբանություններ։ Շատ հայեր աջակցում են իրեն, գնահատում անկեղծությունը և համամիտ են բարձրացված քաղաքային խնդիրների հետ։

Վերջում ռուս բլոգերը հորդորել է հետևորդներին չուղղել իրեն նմանատիպ չարացած արձագանքներ, քանի որ ինքն իսկապես անկեղծորեն սիրում է Հայաստանն ու հարգում այստեղ ապրող մարդկանց։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
22:46 Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս. կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին. Ազատություն