Բլոգեր Նինա Տիտանյանի արտաքին տպավորիչ փոփոխությունները վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում են համացանցում: Շուրջ 51 կիլոգրամ նիհարելուց հետո բլոգերն անճանաչելիորեն փոխվել է, իսկ վերջերս երկարացրած վարսերը նրան էլ ավելի թարմ ու հրաշալի տեսք են հաղորդում:
Այնուամենայնիվ, նման տպավորիչ տրանսֆորմացիան ոչ բոլորի սրտով է: Նինան շարունակում է բախվել համացանցային հեյթերների և տհաճ մեկնաբանությունների հետ, որոնցից մեկն էլ հրապարակել է իր էջում: Ինչպես երևում է բլոգերի հրապարակած նկարից, Լիլիթ անունով օգտատերը բավականին կոշտ ու վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Նինայի հասցեին.
«Նկատե՞լ եք ինչ թրենդ է դարձել գերան տանն ու ստամոքս կտրելը, հետո նախկին անճոռնի նկարները համացանցով մեկ տարածելն ու համեմատելը, որ տեսեք-տեսեք անճոռնի ճուտիկից վերածվել ենք արքայադուստր մատնաչափիկի։ Ասենք ո՞ւմ է հետաքրքիր ձեր նենգոտ ցելյուլիտները, բկքատությունն ու կտրտած լեշերը»:
Նինա Տիտանյանն այս վիրավորական գրառումը անպատասխան չի թողել: Նա սթորիում տեղադրել է մեկնաբանության սքրինշոթը և վերևում կատակով ու հեգնանքով ավելացրել իր պատասխանը. «Լիլիթին շտապ magne b6-ով հոգնայա պետք»,— գրել է բլոգերը:
Այսպիսով, սոցիալական հարթակներում հանրային անձանց արտաքին տեսքի քննարկումներն ու դրանց շուրջ ծավալվող վեճերը շարունակում են մնալ հայկական մեդիատիրույթի անբաժանելի մասը: Թեև քննադատության և անձնական սահմանների խախտման դեպքերը հաճախակի են, յուրաքանչյուր բլոգեր ընտրում է հարձակումներին դիմակայելու իր սեփական մակարդակն ու ոճը՝ հարցը հարթելով կա՛մ իրավական դաշտում, կա՛մ հումորի ու հեգնանքի միջոցով:
Թամարա Քալանթարյան