Ներքին 2 ամիս առաջ - 11:25 10-08-2026

ՔՊ-ն կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անհրաժեշտ ձայներով կողմ կքվեարկի ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը՝ օգոստոսի 10-ին՝ ԱԺ նիստի ժամանակ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները կողմ են քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը։
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ ԱԺ փոխխոսնակ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Քանի որ Ազգային ժողովն ունի 105 պատգամավոր, թեկնածուի ընտրության համար պահանջվում է առնվազն 53 կողմ ձայն: Ընտրությունն իրականացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցությունն իրավունք ունի առաջադրելու Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու:
Ընդդիմությունն ԱԺ փոխխոսնակի թեկնածու է առաջադրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։

Օգոստոսի 2-ին մեկնարկած 9-րդ գումարման Աժ-ն արդեն ընտրել է ԱԺ նախագահին, երկու փոխնախագահներին։
ԱԺ նախագահ է ընտրվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը, որի թեկնածությանն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։

ԱԺ փոխնախագահներ են ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուներ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Նրանց թեկնածությանն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան