Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:06 18-01-2022

Աշոտ Մինասյանի նկատմամբ առկա է «պրիմիտիվ» մեղադրանք. Արամ Վարդևանյանի ճեպազրույցը

Ճեպազրույցի ընթացքում լրագրողների այն հարցին, թե՝ միանշանակ պետությունը պետք է փոխհատուցման բեռը կատարի՞, Վարդևանյանն արձագանքեց, որ ՍԴ-ն դրա լուծումը տվողը չէ, բայց կարող է ուղենիշ տալ։ «Եթե իշխանությունները չեն ուզում առերեսվել իրավունքների և պարտականությունների հետ, ՍԴ-ն անզոր է»,- նշեց նա։

Մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ևս հետևանք պետք է առաջացնի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, համաձայն որի՝ հակասահմանադրական է առողջապահության նախարարի հրամանի այն ձևակերպումը, թե կորոնավիրուսի թեստը քաղաքացին պետք է անի «իր հաշվին»։

Դիտարկմանը, որ այնուամենայնիվ, քաղաքացիները շարունակում են վճարել իրենց թեստերի համար, Վարդևանյանը խորհուրդ տվեց քաղաքացիներին գործատուների հետ այս հարցը դնել Կառավարության առջև։ «Թող որևէ գործատու և աշխատող չվախենա ռեպրեսիաներից, վարչական միջամտություններից, բիզնեսը կորցնելու խնդիր չի առաջանա։ Եթե գործատուի վրա վարչական ակտ դրվի, նա կարող է այդ ակտը շատ հանգիստ բողոքարկել Վարչական դատարան, հիմքում էլ դնել ՍԴ որոշումը»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ եթե իշխանությունը լիներ մարդու իրավունքն ու Սահմանադրությունը հարգող, նման իրավիճակ չէր առաջանա, ՍԴ որոշումից հետո անմիջապես ներողություն կխնդրեին։

«Դրանից հետո կասեն, եթե թույլ կտաք, նախորդ կատարված ծախսերի փոխհատուցումների բեռը մեզ վրա չլինի, նոր ծախսերը կսկսենք փոխհատուցել։ Այդտեղ առաջանում է սոցիալական համերաշխություն։ Այս իշխանությունները դրանք չեն արել, ավելին՝ հարցն անլրջացնում են, երբ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրներ կան»,- ասաց պատգամավորը՝ նշելով, թե այնպիսի իրավիճակում ենք, որ ո՛չ իրավունք կա, ո՛չ օրենք կա, ո՛չ ՍԴ որոշման նկատմամբ տարրական հարգանք։

Անդրադառնալով «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին առնչվող գործին՝ պատգամավորն ասաց․ «Դատախազության հայտարարության արդյունքում Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է։ Ստացվում է՝ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ չեն էլ կալանավորվում այս հոդվածով, բայց Աշոտ Մինասյանը կալանավորվում է»,- նշեց նա՝ խոսելով զենքի պահման հոդվածից։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան