Արտաքին Ներքին 59 րոպե առաջ - 11:08 09-08-2026

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործընթացին․ Ֆիդան

Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու գործընթացին։ Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասն անմիջականորեն ազդում է Թուրքիայի անվտանգության ճարտարապետության վրա. «Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո, հուսով ենք, այժմ պատշաճ կերպով գործող հրադադար է հաստատվել։ Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով այս գործընթացին՝ միաժամանակ նկատի ունենք անվտանգության և տնտեսական ճարտարապետության ձևավորումը»։

Անդրադառնալով Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրին՝ Ֆիդանը նշել է, որ այն ուղղված չէ Իրանի կամ այլ երկրների դեմ։