«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանով։ Այս մասին հայտնում է լեհ սպորտային ինսայդեր Օսկար Մոհնիկը։
Նրա խոսքով՝ հայկական ակումբից լավ առաջարկ լինելու դեպքում «Լեգիան» չի խոչընդոտի և կդիտարկի Բիչախչյանի տրանֆերի հարցը։
«Արարատ-Արմենիան» այժմ մեկ քայլ է հեռու Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլից, բացի այդ, Հայաստանի չեմպիոնն ապահովել է իր տեղը ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: