Ներքին Միտք 1 ժամ առաջ - 18:17 07-08-2026

Վստահ եմ՝ հոգու խորքում շատ էլ լավ ուրախացել եք, թե՝ «Տեսա՞ք՝ այդ ղարաբաղցի պսևդոէլիտային ինչպես տեղը դրեց». Արամ Քոչարյանը՝ Թագուհի Ղազարյանի ելույթի մասին

Արամ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Թագուհի Ղազարյանն էմոցիոնալ ելույթ ունեցավ, որտեղ քննադատում էր այն խոսույթը, թե իբր. «Նայե՛ք, շնորհակալ եղե՛ք՝ Սամվել Կարապետյանն ինչ է արել պատերազմի ժամանակ կամ ինչ է տվել Արցախին»։
Բարի։ Այդ ելույթից նաև իմացա, որ Թագուհի Ղազարյանի հայրը և եղբայրը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են։ Հարգանքներս։

Տիկին Ղազարյան, ձեր արցունքով լցված աչքերը տեսնելով՝ մոտս մի միտք առաջացավ. իսկ դուք գնացե՞լ եք, ձեր եղբորն ու հորը հարցրե՞լ եք, թե իրենք ինչ կարծիք ունեն ձեր առաջնորդի մասին, ով ձեր հոր ու եղբոր մարտական ընկերոջը (ով պատերազմի ամբողջ ընթացքում եղել է սահմանին, ինչպես ձեր հայրն ու եղբայրը) ասել է. «Ինչո՞ւ չես զոհվել, արա՛»։

Հարցրե՞լ եք՝ իրենք ինչ կարծիք ունեն դրա մասին։ Հարցրե՞լ եք, թե իրենք իրենց ինչպես են զգացել։ Այն, որ այդպես էմոցիոնալ խառնվում եք իրար այն մտքից, թե՝ «Սամվել Կարապետյանի գեներատորն ինչպե՞ս եք համեմատում այսպիսի մարդկանց հետ», այդ նույն կերպ էմոցիոնալ խառնվե՞լ եք իրար, երբ ձեր ղեկավարը ձեր հոր ու եղբոր մարտական ընկերոջն ասել է. «Ինչո՞ւ չես զոհվել, արա՛»։

Ես կասկածում եմ, որ հոգու խորքում շատ էլ լավ ուրախացել եք, թե՝ «Տեսա՞ք՝ այդ ղարաբաղցի պսևդոէլիտային ինչպես տեղը դրեց...»։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին