Հիշեցնում ենք, որ առանց համաձայնության չի թույլատրվում տեսանկարահանել կամ լուսանկարահանել Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի աշխատասենյակները։
Խնդրում ենք պահպանել սահմանված կանոնները և լրագրողական գործունեությունն իրականացնել Ազգային ժողովում գործող կարգավորումների շրջանակում։
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ պահանջի խախտումը կարող է հիմք հանդիսանալ լրագրողի հավատարմագրման վերանայման կամ դադարեցման, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողով մուտք գործելու իրավունքի սահմանափակման (արգելման) համար։
Շնորհակալություն համագործակցության, փոխըմբռնման և Ազգային ժողովում գործող կանոնների պահպանման համար։