Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 14:16 07-08-2026

Ցույց տվեք այն էջը, որտեղ նշված է «Ուժեղ Հայաստան»-ի անունը. Մարիաննա Ղահրամանյանը՝ Թագուհի Ղազարյանին

Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը փաստական սուտ ու կեղծ տեղեկատվություն հաղորդեց` հայտարարելով, որ Ազգային հետախուզական ծառայության զեկույցում գրված է, թե իբր մեր ուժը համագործակցել է օտար հետախուզական ծառայությունների հետ և նրանց հրավիրել է Հայաստան, գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը։

«Տիկի՛ն Ղազարյան, ինչպես հատուկ շեշտեցիք, ձեր ուժի ստեղծած կառույցի զեկույցը լավ չեք կարդացել։ Ցո՛ւյց տվեք այն էջը, որտեղ գրված է «Ուժեղ Հայաստան»-ի անունը։ Չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի։

Մի հարցում էլ եք վրիպել` տվյալ զեկույցում ուրիշ բան էլ է գրված, այնտեղ գրված է, որ տարաբնույթ հիբրիդային սպառնալիքների նպատակը «Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»։

Հիմա, եկեք բառացի մեջբերված հատվածը վերլուծենք ու ինքներս մեզ հարց տանք՝ որտե՞ղ է շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացիների քվեն ստացած ԲՀԿ ֆրակցիան։ Ազգային ժողովում ես նրանց չեմ տեսնում։ Կամ եկեք մի պահ խորհենք այդ ո՞ր երկրին է «հարմար» Հայաստանում ձևավորված իշխանությունը։
Կարո՞ղ է զեկույցը Թուքիային ու Ադրբեջանին նկատի ուներ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ