Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:04 04-03-2025

Իմ ձայնի իրավունքն այսօր զիջելու եմ Էդգար Ղազարյանին. Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց. «Իմ՝ պատգամավորի ձայնի իրավունքն այսօր զիջելու եմ Էդգար Ղազարյանին: Մարդ, որի խոսքի ազատությունը սահմանափակված է դատարանի վճռով: Որպես ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Էդգար Ղազարյանը քննադատել է հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի կանոնակարգի քննարկման ու ընդունման ընթացակարգն ու հնչեցրել կոնկրետ քաղաքական գնահատականներ՝ իրավիճակի վերաբերյալ: Վահե Գրիգորյանը, որը եղել է այդ հարցով զեկուցողը, որոշել է ամիսներ հետո դիմել դատարան ու արգելել Ղազարյանին խոսել իր մասին, ՍԴ-ի մասին, դատավորների մասին, քննիչների մասին, ԴԱՀԿ աշխատակիցների մասին, դատախազների մասին, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների մասին... Վահե Գրիգորյանը, ով երկար տարիներ զբաղվել է մարդու իրավունքներով, սահմանափակում է մարդու խոսքի ազատության իրավունքը: Երևույթ, որն անհնար է չդատապարտել: ՀՀ-ում խոսքի ազատությունը լրջագույնս վտանգված է»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը