Ներքին 1 տարի առաջ - 16:40 31-07-2025

Թագուհի Ղազարյանին չեն ընդունե՞լ, թե՞ հեռացրել են. Ամերիկյան համալսարանը՝ ՔՊ-ականների թիրախում

Երեկ՝ հուլիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) իր կամքից անկախ հայտնվել է ՔՊ-ականների թիրախում։

Պատճառը համալսարանի դասախոս Սամվել Ֆարմանյանի գրառմանը հետևած աղմուկն էր ու իրադարձությունների զարգացումը:

Սամվել Ֆարմանյանի գրառումը, Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի մասին էր:

Դրան հետևեց Ամերիկյան համալսարանի հայտարարությունը, որում բուհ-ը ասել էր, որ իր դասախոսներն ազատ են իրենց դիրքորոշումներն արտահայտելիս, եթե դրանք չեն արվում ՀԱՀ անունից:

Այս մասին Oragir.News-ը զրուցեց համալսարանի դասախոս, Երևան քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ, ով նշեց, որ սա հարձակում է համալսարանի վրա ՔՊ-ականների կողմից:

«Հարձակվել են Ամերիկյան համալսարանի վրա քպ-ականները, քանի որ Սամվել Ֆարմանյանը հարցազրույց տալիս ներկայացել էր որպես Ամերիկյան համալսարանի դասախոս, սա է խնդիրը, որ իշխող ուժը թիրախավորել էր համալսարանը, ինչի իրավունքը չուներ, քանի որ տվյալ դասախոսը ներկայացել էր որպես դասախոս, սակայն չի ներկայացրել համալսարանի տեսակետը, նա իր անձնական տեսակետն էր ներկայացնում, դա է խնդիրը»։

Հարցին՝ արդյոք տեղյա՞կ է, թե ըստ մամուլում տարածված տեղեկությունների Թագուհի Ղազարյանին ինչու են հեռացրել, Աբգարյանը նշեց, որ տեղյակ չէ՝ հեռացրել են, թե չեն ընդունել:

Նրա կարծիքով, խնդիրը բնավ ինչ-որ մեկին հեռացնելու հետ չէ կապված, այստեղ նպատակը դասախոսին սաստելն էր, բուհն էլ սակայն պատշաճ արձագանքել էր, որ խնդիր չկա, եթե դասախոսը ներկայացնում է բացառապես իր անձնական կարծիքը:

Ամերիկյան համալսարանի մասով Աբգարյանը նաև նշեց, որ բողոքները կապված են դասախոսներին համալսարան չընդունելու հետ, քանի որ դա արդեն բուհի քաղաքականության հարցն է, թե օրինակ ինչպիսի կադրերի կարիք նա ունի:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը