Ռուսաստանը Հայաստանից պաշտոնական դիմումներ չի ստացել Հարավկովկասյան երկաթուղու հետ կոնցեսիոն պայմանագրի դադարեցման վերաբերյալ. նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Ռուսաստանը կողմ է, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն բացարձակապես հանգիստ՝ խորհրդակցությունների և երկխոսության ռեժիմով։ Մոսկվան պատրաստ է շարունակել աշխատել, շարունակել կոնցեսիան Հայաստանում։
Երևանից հնչում են առաջարկներ առանձին հատվածների վերաբերյալ (Թուրքիայի և Նախիջևանի հետ սահմանների հատվածների վերականգնման մասին – խմբ․), որոնք Հայաստանի երկաթուղային համակարգի անբաժանելի մասն են։ Անհասկանալի է, թե ինչպես կարելի է պոկել մեկ կոճափայտը մյուս կոճափայտից։
Տարվա սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից որոշումներ են ընդունվել ի աջակցություն հիշատակված հատվածների վերակառուցման։ Հայկական կողմի հետ բանակցություններ էին ընթանում, բայց հենց որ ՌԴ-ն հայտարարեց վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին, բառացիորեն հաջորդ օրը վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի մասնակցությունը կոնցեսիային իբր Հայաստանին զրկում է ինչ-որ մրցակցային առավելություններից՝ երկաթուղիների զարգացման մասով։
Հիմա դժվար է գնահատել, թե ինչպես է իրականացվելու հայկական ճանապարհների կապվածությունը արտաքին աշխարհի հետ՝ առանց Ռուսաստանի երկաթուղիների հետ կապվածության։