Սպորտ 2 ամիս առաջ - 20:06 06-08-2026

Սպերցյանի ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլին» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մարինո Պուշիչի նշանակման մասին։ Խորվաթական և հոլանդական արմատներ ունեցող մասնագետը ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

Նախկինում Պուշիչն աշխատել է հոլանդական «Տվենտե», «ԱԶ Ալկմար» և «Ֆեյենորդ» ակումբներում։ 2018/19 մրցաշրջանում նա «Տվենտեին» դուրս է բերել Էրեդիվիզի, իսկ որպես Առնե Սլոթի օգնական՝ 2022/23 մրցաշրջանում օգնել է «Ֆեյենորդին» դառնալ Նիդերլանդների չեմպիոն և դրանից մեկ տարի առաջ հասնել ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։

2023 թվականի հոկտեմբերից մինչև 2025 թվականի հունիսը Պուշիչը գլխավորել է «Շախտյորը», որի հետ դարձել է Ուկրաինայի չեմպիոն և երկու անգամ նվաճել երկրի գավաթը։ 53-ամյա մարզչի վերջին աշխատավայրը եղել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ջազիրան»։ Նրա գլխավորությամբ ակումբը նվաճել է Ասիայի Չեմպիոնների լիգայի ուղեգիր և վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ հասել ազգային գավաթի խաղարկության եզրափակիչ։

«Ալ-Ահլիում» նշել են, որ Պուշիչի՝ հարձակվողական ֆուտբոլի, բարձր ինտենսիվության և տակտիկական ճկունության վրա հիմնված փիլիսոփայությունը լիովին համապատասխանում է ակումբի խաղաոճին ու հավակնություններին։ Նոր գլխավոր մարզչի հետ թիմ կժամանի նաև նրա մարզչական շտաբը, որի կազմը հայտնի կդառնա ավելի ուշ։

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան