Արտաքին 1 ժամ առաջ - 23:34 05-08-2026

ՀԱՊԿ–ի զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերին Բելառուսում

ՀԱՊԿ-ի «Անքակտելի եղբայրություն-2026» և «Պատնեշ-2026» զորավարժությունները կանցկացվեն Բելառուսում հոկտեմբերի 12-16-ը։

Այս մասին հայտարարել է միջազգային ռազմական համագործակցության դեպարտամենտի ղեկավար, հանրապետության պաշտպանության նախարարի օգնական Վալերի Ռևենկոն։

«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում համաձայնեցվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժության և ՀԱՊԿ-ի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ու բժշկական աջակցության համատեղ կազմավորման՝ «Պատնեշ-2026» հատուկ զորավարժության ծրագրերը», – գրել է Ռևենկոն Х սոցցանցում։

Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 12-ից 16-ը Բելառուսի «Լոսվիդո» զորավարժարանում (Վիտեբսկի մարզ)։