Oragir.News-ի տեղեկություններով` իրավապաշտպան, քաղբանտարկյալ Կարապետ Պողոսյանն արդարացվել է։
Oragir.News-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև Պողոսյանի կինը` Անգին Մալխասյանը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչը հուլիսի 8-ին 2 ամսով կալանավորվել էր։
Նշենք, որ հուլիսի 7-ին` վաղ առավոտից, հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էր իրականացրել Կարապետ Պողոսյանի բնակարանում և նրա գրասենյակում։
Հավելենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը (նախագահող դատավոր` Տիգրան Դավթյան) քիչ առաջ ամբողջությամբ մերժեց Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։
Կարապետ Պողոսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի սկզբնական կալանքի ժամկետի ավարտից հետո` օգոստոսի 7-ին, ժամը 10։40-ին։
Անահիտ Չալիկյան