Սպորտ 2 ամիս առաջ - 21:53 05-08-2026

Թաիլանդում խաղի ժամանակ կայծակի հարվածից ֆուտբոլիստ է զոհվել

Թաիլանդական «Յալա» ակումբի ֆուտբոլիստ Սոֆվան Ավաեն մահացել է հանդիպման ընթացքում կայծակի հարվածից: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

​Ակումբը հաստատել է նորեկ Սոֆվան Ավաեի մահը օգոստոսի 4-ին Սունգայկոլոկում կայացած FA Go-Lok գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։ Ֆուտբոլիստը ստացել էր ծանր վնասվածքներ և ավելի ուշ մահացել հիվանդանոցում։ Նշվում է, որ կայծակի հարվածից տուժել է ևս երկու խաղացող։

​«Յալա» ակումբը ցավակցություն է հայտնել Ավաեի ընտանիքին ողբերգական պատահարի կապակցությամբ։

​Հիշեցնենք, որ «Յալան» հանդես է գալիս Թաիլանդի երրորդ լիգայի հարավային գոտում։ 2025/26 մրցաշրջանում թիմը 18 խաղում վաստակած 36 միավորով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան