Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:38 05-08-2026

Գյումրին այլևս հարմար ուղղություն չէ զբոսաշրջիկի համար

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Եթե 2-3 տարի առաջ Գյումրին զբոսաշրջիկների համար համարվում էր պահանջված ուղղություն, ապա հիմա պատկերը լրիվ հակառակն է։

Զբոսավար Գոռ Թորոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ Գյումրին այլևս հարմար ուղղություն չէ զբոսաշրջիկի համար. «Մեր հարևան երկրները շատ ավելի լավ են կարողանում զբոսաշրջիկին գրավել և տանել իրենց երկիր։ Գյումրիում հիմա տուրիզմը հոգեվարքի մեջ է»։

Թորոսյանը տարբեր պատճառներ է մատնանշում՝ ենթակառուցվածքների վատ վիճակից մինչև սպասարկման ծառայությունների սակագների բարձրացում։

Զբոսավարը նշում է, որ պետական մակարդակով ուշադրություն չկա այս կարևոր ոլորտի նկատմամբ. ամեն ինչ թողել են մասնավորի վրա, ինչի հետևանքով հիմա տուրիզմը անկում է ապրում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Չալիկյան