Սպորտ 2 ամիս առաջ - 19:32 05-08-2026

Միլանն ու Ինտերը չպարզեցին հաղթողին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալական «Միլանն» ու «Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում ընկերական հանդիպում անցկացրին։ Սկզբունքային մրցակիցների միջև կայացած դերբիում հաղթող չորոշվեց. գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

​Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, բացեց «Ինտերի» ֆուտբոլիստ Ֆեդերիկո Դիմարկոն: Սակայն խաղավերջին մոտ՝ 84-րդ րոպեին, Քրիստոֆեր Նկունկուն անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածն ու վերականգնեց հավասարությունը։

​«Ինտերի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը փոխարինման մտավ ընդմիջումից անմիջապես հետո՝ 46-րդ րոպեին (փոխարինելով Ալեքսանդր Ստանկովիչին), և խաղադաշտում անցկացրեց երկրորդ խաղակեսն ամբողջությամբ։

​Նշենք, որ իտալական երկու գրանդներն էլ իրենց հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնեն օգոստոսի 8-ին: Այդ օրը «Միլանը» ուժերը կչափի Լոնդոնի «Չելսիի» հետ, իսկ «Ինտերը» կմրցի Թուրինի «Յուվենտուսի» դեմ։

Armsport

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան