Ուղիղ եթեր
Ավելին 54 րոպե առաջ - 16:28 04-08-2026

Անահիտ Կիրակոսյանը դստեր հարսանիքին կատարել է «Նամակ իմ աղջկան» երգը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դստեր՝ Աննայի հարսանիքը լի էր տարբեր պահերով, որոնցից ամենակարևորը մայրիկի անակնկալ կատարումն էր։

Անահիտ Կիրակոսյանը բեմից կատարել է Արամեի և D’Litte-ի «Նամակ իմ աղջկան» երգը՝ ստեղծելով հուզիչ մթնոլորտ։

Երգի հնչյունների ներքո հայրն ու դուստրը՝ Արտակն ու Աննան, պարել են իրենց խորհրդանշական պարը՝ չթաքցնելով հույզերը։

Տեսանյութն արդեն մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, որտեղ բազմաթիվ օգտատերեր նշել են, որ Անահիտ Կիրակոսյանի կատարումը դարձել է հարսանիքի ամենահիշարժան ու զգացմունքային պահերից մեկը։ Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված