Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հետևորդների հետ կիսվել է ընտանեկան ուրախալի նորությամբ՝ հայտնելով, որ շուտով տեղի է ունենալու դստեր՝ Աննայի հարսանիքը։
«Պատրաստվում ենք Անուլիս հարսանիքին, կներեք պասիվությանս համար։ Շուտով կվերադառնամ», — սոցիալական ցանցերի իր էջում գրել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ Աննան նշանադրվել էր նախորդ տարի՝ իր ծննդյան օրը։ Այդ առիթով Անահիտ Կիրակոսյանը հրապարակում էր արել՝ գրելով.
«Իմ Անուլ, ծնունդդ շնորհավոր… Այնքան եմ լացել հուզմունքից… արդեն 22 տարեկան իմ աղջիկ, ու հենց այս օրդ դարձավ է՛լ ավելի կարևոր ու հիշարժան։ Երջանկություն ձեզ, բալես։ Ուրախ եմ, որ գտել ես երջանկությունդ»։
Թամարա Քալանթարյան