Apple-ը կարճ ժամանակով հեռացրել էր Telegram հավելվածը App Store-ից՝ երեխաների սեռական շահագործման հետ կապված անօրինական տեսանյությեր տարածելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Հավելվածը որոշ ժամանակ անհասանելի էր ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ավստրալիայի և Սինգապուրի օգտատերերի համար։
Apple-ի պարզաբանմամբ՝ Telegram-ը վերականգնվել է App Store-ում այն բանից հետո, երբ հավելվածի ծրագրավարողները օպերատիվ կերպով հեռացրել են խախտող բովանդակությունը և արգելափակել այն հրապարակած օգտատիրոջը։
Telegram-ի խոսնակը հայտնել է, որ միայն 2026 թվականից ի վեր հարթակը հեռացրել է շուրջ 334 հազար խումբ և ալիք, որոնք կապված էին երեխաների սեռական շահագործման բովանդակության տարածման հետ։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին Ֆրանսիայում մեղադրանք էր առաջադրվել նաև երեխաների սեռական շահագործման բովանդակության տարածման հետ կապված գործի շրջանակում։ Նույն տարվա դեկտեմբերին Telegram-ը հայտարարեց Internet Watch Foundation-ի հետ համագործակցության մասին՝ նման բովանդակության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով։
Թամարա Քալանթարյան