Դերասան Ռաֆայել Երանոսյանի ամուսնության թեման շարունակում է մնալ նրա մտերիմների, ընկերների և հետևորդների ուշադրության կենտրոնում։ Այդ մասին բազմիցս խոսել է նաև ինքը՝ դերասանը։
Ավելի վաղ Ռաֆայելը կատակով նշել էր, որ այնքան հաճախ են իրեն հարցնում ամուսնության մասին, որ արդեն չի ցանկանում ամուսնանալ։
Միաժամանակ նա հայտնել էր, որ այդ քայլին կգնա բնակարանի վերանորոգումն ավարտելուց հետո։ Թեև վերանորոգումն արդեն ավարտվել է, դերասանը դեռ չի շտապում խոսել սեփական հարսանիքի մասին։
Մինչ սոցիալական ցանցերում շարունակում են քննարկել նրա հնարավոր ամուսնությունը, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ընկերների հարսանիքներին և այդ ուրախ պահերով կիսվում իր հետևորդների հետ։
Թամարա Քալանթարյան