Ուղիղ եթեր
Արտաքին 56 րոպե առաջ - 16:28 03-08-2026

Իրանը լրտեսության մեղադրանքով մահապատժի է ենթարկել երկու քաղաքացու

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Իրանը լրտեսության և Իսրայելի հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի է ենթարկել իր երկու քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։

Իրանի դատական համակարգի «Միզան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օմիդ Բեհզադը և Փուրիա Սաֆվաթը մեղադրվել են Իսրայելին ռազմական և անվտանգության օբյեկտների կոորդինատներ, լուսանկարներ և այլ տեղեկություններ փոխանցելու համար՝ վերջին հակամարտության ընթացքում։

Human Rights Watch-ը հուլիսի 24-ին հայտնել էր, որ վերջին չորս ամիսների ընթացքում Իրանում առնվազն 50 մարդ է մահապատժի ենթարկվել ազգային անվտանգությանն առնչվող անորոշ ձևակերպված մեղադրանքներով։ Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ մահապատժի ենթարկվածների թվում եղել են նաև 18 և 19 տարեկան երիտասարդներ։

Ժնևում Իրանի մշտական ներկայացուցչությունը չի արձագանքել Reuters-ի մեկնաբանության հարցմանը։ Թեհրանը նախկինում հերքել է բանտարկյալների նկատմամբ ճնշումների վերաբերյալ մեղադրանքները։

Իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Amnesty International-ի տվյալներով, Չինաստանից հետո Իրանը աշխարհում երկրորդն է մահապատիժների թվով։

Թամարա Քալանթարյան