Արտաքին 4 տարի առաջ - 14:07 21-10-2021

Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է չորս ռուսաստանցի

Ստամբուլում վեց օտարերկրացի է ձերբակալվել քաղաքական և ռազմական լրտեսության մեղադրանքով: Ձերբակալվածները Ռուսաստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են: Հետաքննությունը կարծում է, որ նրանք պատրաստվում էին հարձակվել Թուրքիայում բնակվող չեչեն ընդդիմադիրների վրա և այդ նպատակով զենք էին գնել:

Ձերբակալության մասին հաղորդում է Hürriyet պարբերականը՝ հղում անելով դատախազության հաղորդագրությանը։ Պարբերականը հրապարակել է ձերբակալվածների անունները. նրանք են՝ ռուսաստանցիներ Աբդուլա Աբդուլաևը, Ռավշան Ահմեդովը, Բեսլան Ռասաևը և Ասլանբեկ Աբդուլմուսլիմովը, ինչպես նաև Ուկրաինայի և Ուզբեկստանի քաղաքացիներ Իգոր Եֆրիմը և Ամիր Յուսուպովը:

Ինչպես նշում է Sabah պարբերականը, հետաքննությունը կարծում է, որ ձերբակալվածներն աշխատել են Ռուսաստանի համար: Նրանց, ներկայացված հոդվածով, սպառնում է 15-ից 20 տարվա ազատազրկում։ ՌԴ դեսպանատունը և ԱԳՆ-ն դեռ չեն մեկնաբանել իրավիճակը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը