Պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակը:
Ա.Թ.-ն 2024թ․ ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն, նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 000 դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող ռուսերեն թարգմանված տեղեկություններ։