Ներքին 2 ամիս առաջ - 12:58 02-08-2026

Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին

Ըստ իս քաղաքական ճնշումներ հիմա չկան, բայց ես գիտեմ, թե ինչ են քաղաքական ճնշումները։ Այս մասին ասաց Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով քաղաքական ճնշումների մասին Լևոն Քոչարյանի դիտարկմանը։

2008 թվականի մարտի երեքին, երբ որ Ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, մարտի 3-ի առավոտյան մեր դուռը ծեծեցին ԱԱԾ աշխատակիցները և սկսեցին մեր տունը խուզարկել, հետո հորս հրավիրեցին ԱԱԾ, գնաց և այլևս չեկավ երեք ամիս։ Իրեն ձերբակալեցին։ Իհարկե ինքը կատարելապես անմեղ էր։ Ես գիտեմ՝ որն է քաղաքական բռնաճնշուը։ Ես գիտեմ, թե որն է բարեկրթությունը։ Ես իմ 18-ամյակը դիմավորել եմ իմ հոր կալանավորված վիճակով և բարեկրթությունն այն է, որ իմանալով, որ Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել, ես միևնույն է կարծում եմ, որ ես պարտավոր եմ Ձեզ հետ շփվել պարզ մարդկային պարկեշտության սահմաններում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում