Մոսկվայի կենտրոնում՝ Կուդրինսկայա հրապարակում գտնվող բարձրահարկ շենքի հարակից տարածքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ռուսական մի շարք տելեգրամյան ալիքներ, այդ թվում՝ Ostorozhno, Novosti-ն և Mash-ը։
Baza-ի փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է «Balzi Rossi» ռեստորանի հյուրերի համար նախատեսված հատվածում, որտեղ այդ պահին անցկացվում էր փակ միջոցառում։
Նախնական տեղեկություններով՝ զոհվել է առնվազն երեք մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 20-ը։
Mash-ի տվյալներով՝ տուժածներից մեկը գտնվում է կլինիկական մահվան վիճակում։