«Հայաստանը հարաբերությունները սրում է այլ պետությունների հետ»,- օրեր առաջ հայտարարել էր գլխավոր ընդդիմադիր ուժի առաջնորդ Նարեկ Կարապետյանը։
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ համաձա՞յն են նրանք այդ տեսակետի հետ։
Հարցվածների կարծիքները տարբեր էին։ Մի մասը համաձայն չէր իշխանությունների վարած քաղաքականության հետ և կտրուկ գնահատականներ էր տալիս։
«Ես Փաշինյանին վարչապետ չեմ համարում, իր ոչ մի գործողության հետ համաձայն չեմ»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մյուսները, հակառակը, կարծում էին, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հարաբերություններ կարգավորել տարբեր երկրների հետ։
«Ոչ, Փաշինյանը փորձում է նորմալ հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ՝ ի շահ մեր երկրի»,- նշեց հարցվածներից մեկը։
Կային նաև քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին քաղաքական գնահատականներից՝ նշելով, որ չեն ցանկանում խոսել այդ թեմայով։
«Քաղաքականությունից չեմ ուզում խոսել», «Թող աշխատի, ամեն մեկն իր գործով զբաղվի»,- ասացին նրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։