Արտաքին 2 ամիս առաջ - 12:38 01-08-2026

Առաջիկա շաբաթներին կպարզենք՝ հնարավո՞ր է վերսկսել բանակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի միջև․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ջանքեր կգործադրվեն՝ պարզելու համար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։

Ինչպես հայտնում է «Европейская правда»-ն, այս մասին Ռուբիոն հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով՝ մոտ ապագայում ակնկալվում է դիվանագիտական ջանքերի ակտիվացում՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու նպատակով։

«Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում դուք ականատես կլինեք որոշակի ջանքերի, որոնք ուղղված կլինեն պարզելու՝ արդյոք մեզ կհաջողվի վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և վերջ դնել այս պատերազմին»,- ասել է Ռուբիոն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի