Արտաքին 2 ամիս առաջ - 10:16 01-08-2026

Սեուտայի ճգնաժամ. Իտալիան կասեցնում է Շենգենի համաձայնագիրը Իսպանիայի հետ

Իտալիան որոշում է կայացրել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության ժամանակավոր կասեցման մասին՝ իսպանական Սեուտա անկլավ անօրինական ներգաղթյալների զանգվածային հոսքի պատճառով։ Որոշումը ենթադրում է երկու երկրների միջև ծովային և օդային ուղիներում սահմանային ստուգումների վերականգնում։

Ինչպես հայտնում է Meduza-ն, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խստորեն քննադատել է Իսպանիայի իշխանությունների գործողությունները՝ նշելով.
«Սեուտայից ստացվող կադրերը մեկ անգամ ևս ապացուցում են, որ անվերահսկելի անօրինական միգրացիան ուղղակի սպառնալիք է եվրոպական սահմանների անվտանգության համար»։

Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին սահմանների լիակատար փակման մասին, սակայն վարչապետ Մելոնին պարզաբանել է, որ խոսքը միայն ժամանակավոր սահմանային վերահսկողության մասին է։

Իսպանիայի կառավարությունը հստակեցրել է, որ ստուգումները կվերաբերեն միայն ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիներին, որոնք Իսպանիայից Իտալիա են մեկնում ծովային կամ օդային ճանապարհով։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Սեուտայի իշխանությունները ահազանգել էին Մարոկկոյից ծովային ճանապարհով ապօրինի սահմանահատումների կտրուկ աճի մասին։ Իսպանիայի ՆԳՆ տվյալներով՝ քաղաք է մուտք գործել մոտ 50.000 անօրինական միգրանտ, որոնցից ավելի քան 48.000-ն արդեն վերադարձվել են Մարոկկո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ